top of page
main_transparent.png

Բարի գալուստ​ World and Me Project

Մեր առաքելությունը

World and Me Project-ը հարթակ է, որն օգնում է ոչ միայն հասկանալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, այլև գիտակցել դրանց կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ գիտելիքը պետք է լինի պարզ և հասանելի։ Պատմությունը, աշխարհաքաղաքականությունը, տնտեսագիտությունը, մշակույթը և մարդկային փորձառությունը համադրող հետաքրքիր պատմությունների միջոցով մենք աշխարհը դարձնում ենք ավելի պարզ և ընկալելի։ Մեր առաքելությունն է դառնալ կրթական և մշակութային շարժում, որը կբորբոքի հետաքրքրասիրությունը, կխթանի փոխըմբռնումը և կմիավորի շատերին՝ միասին կերտելու ավելի լավ ապագա։

for web.jpg

Դոկտոր Եվա Ալեքսանյան,
World and Me Project-ի հիմնադիր

Ողջո՛ւյն, ես Եվա Ալեքսանյանն եմ։ Որպես տնտեսագիտության դոկտոր՝ իմ մասնագիտական առաքելությունն է դարձել բարդ գլոբալ երևույթները պարզ, հասանելի և իմաստալից պատմությունների վերածելը։

Իմ ակադեմիական ուղին սկիզբ է առել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, շարունակվել ԱՄՆ-ի հեղինակավոր Ուիլյամսի քոլեջում և հանգրվանել Կոլորադոյի պետական համալսարանում, որտեղ ստացել եմ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ Այս տարիների ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել տեսական գիտելիքներս համադրել գործնական փորձի հետ՝ ծառայելով Հայաստանի կառավարությանը, խորհրդատվություն տրամադրելով միջազգային կառույցներին և դասավանդելով ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում։

World and Me Project-ը իմ հեղինակային հարթակն է, որտեղ մենք միասին բացահայտում ենք աշխարհաքաղաքականության և տնտեսության թաքնված մեխանիզմները։ Այստեղ ես վերլուծում եմ ոչ միայն այն, թե ինչ է կատարվում աշխարհում, այլև բացահայտում եմ պատճառներն ու այն հետևանքները, որոնք կարող են անդրադառնալ մեզնից յուրաքանչյուրի կյանքի վրա։

The Real Reason Russia Won't Stop: Ukraine’s Trillion-Dollar Minerals
17:07
The Real War in Ukraine Is  About Roads and Resources
21:57
From Syria to Crimea to Kyiv: What Made Putin Believe He Could Win
18:07
The Secret Force Behind Empires, Wars and Power: Wheat
21:28
This Pattern Has Destroyed Nations Before — It’s Happening Again
09:08
How Oil Built and Broke the Modern World - 01-11-2024
21:21
Why Japan Succeeded: Education, Strategy, and U.S. Help Explained
25:39
Finland’s Secret: How a Small Nation Outsmarted History
22:36
The Economic Price of the 1979 Iranian Revolution - 02/23/2023
20:54

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  worldandmeproject@gmail.com

© 2023 World and Me. All Rights Reserved.

  • Youtube
  • Facebook
  • Youtube
  • Instagram
bottom of page